tert.am։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Օգոստոս ամսվա ՏԱՑ-ը հուլիսի համեմատ կազմել է 7.2%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 7.6%:
Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 9.5%-ով, 2018թ-ի օգոստոսի համեմատ՝ 16.8%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ 0,2%-ով:
Շինարարության ոլորտում աճը կազմել է 4.4%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 3,5%-ով նվազել են։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9 %-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.5 %-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.8%-ով:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)