Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |hetq.am|
14:55 - 25 հոկտեմբերի, 2019

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |hetq.am|

hetq.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին «Հետքի » գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են` նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի չի եղել և ներկայումս էլ պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար:

«Որոշում է կայացվել Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է մեր հարցման պատասխանում:

Աշոտ Արսենյանի որդու` զինծառայությունից ազատվելու դեպքով քրեական գործ է հարուցվել:
Տեղեկացնենք, սակայն, որ քրեական գործը չի կարճվել, քանի որ քրեական գործում ներգրավված է նաև Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին` Տիգրան Խաչատրյանը: Իրավապահ մարմինները վերջինիս ևս ներգրավել էին քրեական գործում` զինծառայությունից ազատման առերևույթ կեղծված փաստաթղթերի կասկածանքով: Տիգրան Խաչատրյանը հետախուզման մեջ է:

Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու դեպքով մեղադրանք է առաջադրվել:
Մենք հարցում էինք հղել նաև այլ նախկին ու ներկա պաշտոնյաների որդիների ներգրավմամբ հարուցված քրեական գործերի մասին, սակայն այդ գործերով դեռևս որևէ նորություն չկա, բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել