ԱՄՆ պետքարտուղարն ու փոխնախագահը ժամանել են Թուրքիայի նախագահական նստավայր |azatutyun.am|
15:08 - 17 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ պետքարտուղարն ու փոխնախագահը ժամանել են Թուրքիայի նախագահական նստավայր |azatutyun.am|

azatutyun.am:  Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն մտել են Թուրքիայի նախագահական նստավայր՝ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցելու:

«Մեր նպատակն է համոզել թուրքական կողմին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում», - Անկարա ժամանելուց առաջ՝ ինքնաթիռում ասել է պետքարտուղարը:

«Եթե բանակցությունները ձախողվեն, կլինեն պատժամիջոցներ, տուգանքներ ու այլ քայլեր, որոնք կջախջախեն Թուրքիայի տնտեսությունը», - այսօր զգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախագահ Էրդողանը, մինչդեռ, ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելուց առաջ պնդել է՝ պատժամիջոցներից չի վախենում, ծրագիրն էլ դադարեցնելու միտք չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել