Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո |armeniasputnik.am|
11:40 - 25 մայիսի, 2019

Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ տանն ընդունել է Սերժ Սարգսյանին։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։

Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։

Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։

«Չեմ կարող կոնկրետ ասել` ինչքան, բայց ոչ երկար ժամանակ հետո, կարծում եմ, ինքը հնարավորություն կունենա իր պլանների, ասելիքների, ծրագրերի մասին հայտարարելու` կա՛մ լրագրողների հետ շփվելու միջոցով, կա՛մ ելույթների, հրապարակումների միջոցով»,– ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք` վերջին օրերին մամուլում չճշտված տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, բացի այդ` տանը ընդունել է ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել