Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հատուկ ներկայացուցիչներն Անկարայում Սիրիայի հարցով քննարկում են անցկացրել |news.am|
14:11 - 17 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հատուկ ներկայացուցիչներն Անկարայում Սիրիայի հարցով քննարկում են անցկացրել |news.am|

news.am: Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւն այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Քալընն ու Լավրենտեւը «համաձայնել են, որ անհրաժեշտ է կանխել Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքները»:


Միեւնույն ժամանակ, այսօր ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, որն Անկարա կմեկնի՝ քննարկելու Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել