Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի նամակը Էրդողանին |azatutyun.am|
10:43 - 17 հոկտեմբերի, 2019

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի նամակը Էրդողանին |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տունը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահի՝ անցած շաբաթ Անկարա ուղարկած գաղտնի նամակը, որտեղ Դոնալդ Թրամփը հորդորել է Ռեջեփ Էրդողանին փոխշահավետ գործարք կնքել Սիրիայի հյուսիսում հաստատված քրդերի հետ:

«Եկեք մի լավ գործարք քննարկենք, դուք չեք ուզում, որ ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց սպանդի ու կոտորածի մեջ, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսությունն ավերելու համար, բայց կարող եմ ավերել», - գրել է Թրամփը՝ հորդորելով Էրդողանին հիմար չլինել և ոչ էլ համարձակ ձևանալ:

Նամակը ստանալու օրը Էրդողանը զորքերը մտցրել էր Սիրիայի հյուսիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել