Amnesty International-ը Սիրիայում Թուրքիայի գործողությունները ռազմական հանցագործություն է որակել |factor.am|
14:38 - 18 հոկտեմբերի, 2019

Amnesty International-ը Սիրիայում Թուրքիայի գործողությունները ռազմական հանցագործություն է որակել |factor.am|

factor.am:  Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Սիրիայի տարածքում Թուրքիայի գործողությունների մասին՝ դրանք ռազմական հանցագործություն որակելով: Այս մասին գրում է ՍԱՆԱ-ն՝ վկայակոչելով AFP-ն: Զեկույցի համաձայն՝ թուրքական ուժերն ու դրանց հետ կապված խմբավորումներն անտեսել են քաղաքացիական անձանց կյանքի իրավունքը վտանգավոր խախտումների և ռազմական հանցագործությունների միջոցով, այդ թվում՝ սպանության և ագրեսիայի, որոնց զոհ են դարձել խաղաղ բնակիչներ: Amnesty International-ը ներկայացրել է առողջապահության ոլորտի և մարդասիրական կազմակերպությունների 17 աշխատակիցների, փախստականների վկայություններ, որոնց կցել է տեսագրություններ և բժշկական եզրակացություներ: Կազմակերպության հաշվետվությունում նշվում է, որ հավաքված տեղեկատվությունը համոզիչ ապացույցներ է ներկայացնում բնակելի շրջանների ուղղությամբ հարձակումների, ինչպես նաև զանգվածային սպանությունների մասին: Amnesty International-ի գլխավոր քարտուղար Կումի Նայդուն Թուրքիային է պատասխանատու համարում զինված խմբավորումների գործողությունների համար, որոնք ավելի վաղ լուրջ խախտումներ են թույլ տվել Աֆրինում, և թուրքական կողմին կոչ արել դադարեցնել այդ հանցագործությունները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել