Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը |news.am|
14:27 - 18 հոկտեմբերի, 2019

Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը |news.am|

news.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցում Մոսկվայի եւ Դամասկոսի շահերը: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեքշաբթի Սոչիում մենք կհանդիպենք Պուտինի հետ: Մեր նպատակն ընդունելի լուծում գտնելն է: Մենք ցանկանում ենք, որ սիրիական շրջանները մաքրվեն Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Ինքնապատշպանության ազգային ուժերի» զինյալներից: Եվ մենք որեւէ առարկություն չունենք, որ այդ շրջանները կվերահսկվեն սիրիական ռեժիմի կողմից»,- ասել է նա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել