Բժիշկ Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի |tert.am|
09:39 - 18 հոկտեմբերի, 2019

Բժիշկ Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի |tert.am|

tert.am։ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Հայցվորը դատարանից պահանջում է նախարարին պարտավորեցնել հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

Դավիթ Գրիգորյանը կենտրոնի տնօրենի ժ/պ Գևորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում էր ստացել, նրան առաջարկվել էր բանվորի աշխատանք: Դատական հայցը վերաբերում է դրան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել