Քրդերը լքել են Սիրիայի անվտանգության գոտին |shantnews.am|
17:20 - 22 հոկտեմբերի, 2019

Քրդերը լքել են Սիրիայի անվտանգության գոտին |shantnews.am|

shantnews.am: Սիրիայի հյուսիսում ամրացած քրդերը լքել են անվտանգության գոտին: Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քրդական խմբավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց մարտիկներն այլևս Սիրիայի անվտանգության գոտում չեն:

Նշվում է, որ քրդական ուժերի ներկայացուցիչներն այս մասին հայտնել են Վաշինգտոնին:

Մասնավորապես` «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կոալիցիայի մեջ մտնող քրդական խմբավորումների հրամանատար Մազլում Քոբանին նամակ է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել