Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել
07:27 - 23 մայիսի, 2019

Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր, մասնավորապես`

Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ

Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ

Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ

Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ

Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ

Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ

Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ

Տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել