Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային |ermenihaber.am|
13:59 - 16 հոկտեմբերի, 2019

Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոնցներին, որոնք սահմանվել էին թուրքական կողմի վրա Սիրիայում սկսած «խաղաղության ակունք» ռազմական գործողության պատճառով:

«Մենք տեսնում ենք, որ ներքին ճնշման պայմաններում, Թրամփը մեր երկրի դեմ որոշ քայլեր է անում։ Մեզ համար անընդունելի է ցանկացած պատժամիջոց և սպառնալիք։ Նշյալ պատժամիջոցների դեմ մենք էլ մեր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք և պատասխանը կտանք», -ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել