lragir.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշել է, որ ԵՏՄ մաքսային սահմանը հատելիս 100 հազար դոլարից ավելի գումարի առկայության դեպքում պետք է հիմնավորել դրա ծագումը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Մաքսային ձևակերպման ժամանակ պարտադիր է լինելու ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն այդ գումարի ծագումը: ԵՏՄ Մաքսային օրենսգրքի գործող տարբերակով պարտադիր է հայտարարգրել միայն 10 հազար դոլարից ավելի գումարի առկայությունը:
Առայժմ անհայտ է, սակայն, թե որ փաստաթղթերն են ընդունելի լինելու գումարի ծագումը հաստատելու համար:
comment.count (0)