«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը. Դավիթ Խաժակյան |aysor.am|
08:33 - 30 հուլիսի, 2019

«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը. Դավիթ Խաժակյան |aysor.am|

aysor.am։ «Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը, լրագրողների հետ զրուցյում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այն կարող է հեղինակազրկել մեր պետականությունը, որովհետև խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս իրականացնելը, մենք, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա», - ասաց նա։

Դավիթ Խաժակյանը կոչ արեց «Սանիթեք»-ի ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից։
«Կարծում եմ, որ այս կոչը նաև մեր լրագրողական համայնքը կհղի «Սանիթեք»-ին, որովհետև խնդիրը լոկալ բնույթի է և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ», - ասաց նա։

«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ առ այս պահը որևէ բացատրություն տրված չէ, թե ինչու են Թբիլիսիում ասուլիս հրավիրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել