Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում հանդիպել է է Եվրոպայի հարցերով նախարարի հետ |news.am|
10:16 - 31 հուլիսի, 2019

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում հանդիպել է է Եվրոպայի հարցերով նախարարի հետ |news.am|

news.am։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական այցով մեկնել է Միացյալ Թագավորություն:

Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նորանշանակ նախարար Քրիստոֆեր Պինչերը հանդիպում է ունեցել ոչ պաշտոնական այցով ՄԹ-ում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչի մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում.

«Ուրախ եմ Հայաստանի նախագահ Սարգսյանին ողջունել Արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունում։ Հիանալի է Եվրոպայի հարցերով նախարարի իմ պաշտոնավարումը սկսել ՄԹ-ի համար արժեքավոր գործընկեր երկրի ղեկավարի հետ հանդիպումով։ Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ շարունակելու զարգացնել հարաբերությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել