2019 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի ասպիրանտուրայի 2 ուսանողի |24news.am|
10:43 - 01 օգոստոսի, 2019

2019 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի ասպիրանտուրայի 2 ուսանողի |24news.am|

24news.am: Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի ասպիրանտուրայում սովորողներ՝ 22-ամյա Դավիթ Զավենի Մարկոսյանին և 24-ամյա Արման Աշոտի Աթանեսյանին:

Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 1-ի նիստում:

Ըստ հիմնավորման, որոշումը պայմանավորված է երկու ասպիրանտների՝ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունենալով: Դավիթ Մարկոսյանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան և տարկետումը տրվում է մինչև ուսումնառության ավարտը՝ 2021-ի ամառային զորակոչը:

Արման Աթանեսյանն ընդունվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա և տարկետումը կտևի ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել