Թրամփն ԱՄՆ-ում զագվածային հրաձգությունները պատճառաբանել է հոգեկան հիվանդություններով |news.am|
05:55 - 05 օգոստոսի, 2019

Թրամփն ԱՄՆ-ում զագվածային հրաձգությունները պատճառաբանել է հոգեկան հիվանդություններով |news.am|

news.am։ ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունները կապված են հոգեկան առողջության խնդիրների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է WHIO-ն:

Սպիտակ տան ղեկավարը կրակողներին անվանել է «շատ ծանր հոգեկան հիվանդներ»: Նա հավելել է, որ զանգվածային հրաձգությունների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, եւ դա անհրաժեշտ է կանգնեցնել:

Անցած օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք: Նախ՝ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart առեւտրի կենտրոնի վրա հարձակման հետեւանքով զոհվել էր 20 մարդ, 26-ը՝ վիրավորվել:

Հրաձիգը ձերբակալված է. նա 21-ամյա ամերիկացի Պատրիկ Կրուզիոսն է: Մինչեւ հարձակումը նա Twitter-ում մանիֆեստ էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել մարտին Նոր Զելանդիայի մզկիթում իրագործված ահաբեկչական հարձակմանը եւ հայտարարել, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթը եւ տնտեսությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել