Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են․ Ռոբերտ Քոչարյան |aravot.am|

06:40 - 29 մայիսի, 2019

aravot.am։ Խափանման միջոցը փոխելուց հետո Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ երեւացել է հանրությանը: Նա «Կոնգրես» հյուրանոցում հանդիպել է իր համակիրների, քաղակտիվիստների հետ:

«Հարգելի, սիրելի աջակիցներ, հայրենակիցներ:

Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են եւ սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը: Սխալվել եմ: Նաեւ ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր եւ անհնարին, եւս անցյալում են: Եվս սխալվել եմ:

Գիտե՞ք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից: Եվ ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել: Ճիշտ հակառակը՝ մի շատ լուրջ ու նոր շարժառիթ է ձեւավորում՝ առաջ շարժվելու, պայքարելու: Եւ ես ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու:

Կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որոնց հետ առաջ շարժվելու եւ նոր հաղթանակներ ունենալու պարտադիր մի ճանապարհ է լինելու: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլորիդ աջակցության համար: Անկեղծ ասեմ՝ մեկ տարի առաջ չէի մտածում, թե այսքան անելիքներ առջեւում կան: Ձեզ՝ բոլորիդ, ցանկանում եմ առողջություն, կամք:

Եվ պայքարելու ենք միասին: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ սա ասել այս հիանալի տոնական օրը՝ Առաջին Հանրապետության օրը: Ի դեպ, գրեթե պատահական ստացվեց, որ այս հանդիպումը կայանում է այս օրը, բայց սա եւս ունի իր մեջ շատ լավ, հետաքրքիր խորհուրդ: Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել