Ամուլսարի ֆոնին պետք է քննարկման թեմա դառնա բոլոր հանքավայրերի հարցը. Արտակ Մանուկյան |lragir.am|

12:29 - 10 սեպտեմբերի, 2019

lragir.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով՝ խնդիր դրված չէ Ամուլսարի հանքավայրը շահագործել, թե ոչ։ «Խնդիրը դրված է՝ այն տրամադրված թույլտվության համար, որը Լիդիանին տրամադրվել է, եթե բան չի փոխվել, արդյոք առկա՞ են բավարար նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք հնարավորություն կընձեռեն չեղյալ հայտարարել այս տրամադրված թույլտվությունը։

Քննարկումներից պարզ է դառնում, որ այն բոլոր ռիսկերը, որոնք կան, դրանք կառավարելի են, հետևաբար, հավելյալ այլ գործիքակազմ չկա։ Եվ այս դեպքում վարչապետն ասաց, որ որոշում է կայացվել շինարարական աշխատանքների մասով հնարավորություն ընձեռնվի, որ նրանք իրականացնեն դա»,- ասում է Արտակ Մանուկյանը։

Ըստ պատգամավորի՝ Ամուլսարի հանքավայրի խնդրի ֆոնին պետք է քննարկման թեմա դառնա բոլոր հանքավայրերի հարցը։ «Խաղի կանոնները պետք է լինեն ընդհանուր, որովհետև երբ դու օտարերկրյա ներդրողին տրամադրում ես թույլտվություն և խտրական վերաբերմունք ես ցուցաբերում, դրանից ավելի վատ մեսիջ չի կարող լինել տնտեսական առումով։ Եվ գործադիր, և օրենսդիր մարմինը պետք է շատ ավելի ինտենսիվ ձևով այս ոլորտի համընդհանուր ստանդարտների բարձրացման ուղղությամբ աշխատեն»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել