Վեթինգի նախագիծը գրեթե պատրաստ է․ Մակունց |panarmenian.net|
08:36 - 29 մայիսի, 2019

Վեթինգի նախագիծը գրեթե պատրաստ է․ Մակունց |panarmenian.net|

panarmenian.net։ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՀՀ դատավորներին վեթինգի ենթարկելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրային քննարկման։

«Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում և այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ», - հայտարարել է Մակունցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել