Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության |factor.am|
15:49 - 11 սեպտեմբերի, 2019

Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության |factor.am|

factor.am: ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ Մարտի 1-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր Վ. Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել:

Միաժամանակ նույն դիմումով հայտնել էր, որ 2008թ.-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով: Դիմումը ստանալուց հետո, սակայն, վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, Վ. Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին ԱՀ ոստիկանության միջոցով կրկին ծանուցագիր է ուղարկել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել