Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նորընտիր նախագահին
07:21 - 30 մայիսի, 2019

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացումը։ «Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը Էգիլս Լևիտսին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լատվիայի ժողովրդին՝ բարօրություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել