Թուր ու թվանքն առել են ընկել քաղաքապետի հետեւից. ամոթ է. Նիկոլ Փաշինյան |lragir.am|
13:14 - 16 սեպտեմբերի, 2019

Թուր ու թվանքն առել են ընկել քաղաքապետի հետեւից. ամոթ է. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: «Որոշ ուժերի պահվածքը Երևանում, այսպես ասած, աղբի ճգնաժամի հետ կապված, ամոթալի է: Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է դա ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել են վեց ամիս առաջ պաշտոնն ստանձնած քաղաքապետի հետևից, ով երկու ամսում էս հարցը լուծեց»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ աղբահանության հարցը լուծման ընթացում է: «Ես չեմ կասկածում, որ Երևան քաղաքում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: Հայաստանի պատմության մեջ Երևան քաղաքն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի ունենալու»,- ասաց նա:

 

Նա նշեց, որ աղբահանության դեմ խոսող ուժերը մտածում էին, որ դա իրենց համար քաղաքական վերակենդանացման լուրջ թեմա է: «Էլ չէին ասում, որ էդ աղբի թեման էլի գնալու է կոռուպցիոն քրեական գործերով… կա որոշակի հնարավորություն, որ կհասնի»,- հավելեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել