Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. 800 միլիոն դրամ է վերականգնվել |armtimes.com|
13:45 - 27 օգոստոսի, 2019

Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. 800 միլիոն դրամ է վերականգնվել |armtimes.com|

armtimes.com։ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:

Այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա նաեւ նշեց, որ քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ մամուլում մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններ թեեւ կային, սակայն ՀՔԾ-ն ո՛չ հաստատում էր, ո՛չ հերքում: Այս գործով անցնում է նաեւ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել