Մայր Աթոռը պարզաբանել է Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերի հետ կապված տեղեկությունները |armenpress.am|
09:38 - 30 օգոստոսի, 2019

Մայր Աթոռը պարզաբանել է Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերի հետ կապված տեղեկությունները |armenpress.am|

armenpress.am։ Վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցապատման աշխատանքներին առնչված տարբեր շինարարական կազմակերպությունների սեփականատերեր դատական հայցեր են ներկայացրել Սուրբ Էջմիածնի դեմ, ինչը, ցավոք, որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվում է անպարկեշտ վերագրումներով: Հարցմանն ի պատասխան այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից բարերարների նվիրատվությամբ իրականացված շինարարական ծրագրերի դիմաց վճարումները կատարվում են ըստ փաստացի աշխատանքի, որի վերահսկողությունը իրականացնում է Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը: Յուրաքանչյուր բարերար իր ստանձնած ծրագրի վերաբերյալ ստանում է ֆինանսական ամբողջական հաշվետվություն, որի հիման վրա բարերարի կողմից փոխանցվում է անհրաժեշտ գումարը:

Մայր Աթոռը երբեք չի կարող թույլ տալ, որ անբարեխիղճ և անազնիվ կերպով վատնվեն եկեղեցաշինության և տարբեր կրթական ու սոցիալական ծրագրերի համար բարերարների կողմից ազգին ընծայաբերվող միջոցները»,- ասաց նա:

Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց նաև, որ նախընթաց տարիներին և այսօր Մայր Աթոռը իրականացնում է մեծ ծավալի շինարարական աշխատանք՝ արդյունավետ կերպով գործակցելով տասնյակ ընկերությունների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել