Իրանում հերքել են Հասան Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը |news.am|
16:36 - 16 դեկտեմբերի, 2019

Իրանում հերքել են Հասան Ռոհանիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը |news.am|

news.am:   Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Ռաբին հերքել է լուրերն այն մասին, որ Հասան Ռոհանին դիտարկում է նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը:

Ռաբին հերքել է հրաժարական տալու Ռոհանիի ծրագրերի մասին տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ նման միտք երբեք չի արտահայտվել աշխատակազմում։ Նա հավելել է, որ առաջին փոխնախագահ Էսխակ Ջահանգիրին նույնպես դեմ է նման գաղափարին։


Նրա խոսքերով՝ Ռոհանիի ուղեւորությունը Տոկիո ոչ մի ընդհանուր բան չունի Իրանի հետ բանակցություններ վարելու ԱՄՆ ձգտման հետ։ Նա հավելել է, որ «ճապոնացի ընկերները» երբեմն առաջ են քաշում առաջարկություններ, սակայն ընդգծել է, որ Իրանը դրանց հետ կապված ծրագրեր չունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել