Երկխոսության 3-րդ փուլը կառուցողական միջավայրում կայացավ. Էլիզաբեթ Ռուդը Վրաստանում ընդդիմություն-իշխանություն երրորդ հանդիպման մասին |aliq.ge|
07:08 - 16 դեկտեմբերի, 2019

Երկխոսության 3-րդ փուլը կառուցողական միջավայրում կայացավ. Էլիզաբեթ Ռուդը Վրաստանում ընդդիմություն-իշխանություն երրորդ հանդիպման մասին |aliq.ge|

aliq.ge: Ընդդիմություն-իշխանություն երկխոսության երրորդ փուլը կայացավ կառուցողական միջավայրում։ Նախօրեին հանդիպումից հետո նման կարծիք է հայտնել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը:

Նրա խոսքով, ընտրական համակարգի հետ կապված բանակցությունները կշարունակվեն:

«Երկխոսության երրորդ փուլն անցավ կառուցողական միջավայրում, բոլորը համաձայն էին, որ Վրաստանի ընտրական համակարգը փոխել է պետք, ինչը կնպաստի երկրի ժողովրդավարական զարգացմանը: Ինչպես ակնկալվում էր և ծրագրված էր, խոսել ենք խորհրդարանում մեծամասնական մանդատների բաշխման փոփոխության մասին՝ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների մոդելի մասին: Այսօր համաձայնության չենք եկել, սակայն թողել ենք այն բանի հնարավորությունը, որ խորհրդատվությունները շարունակվեն»,- ասել է Ռուդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել