Անկարան արձագանքել է ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունմանը |ermenihaber.am|
13:07 - 18 դեկտեմբերի, 2019

Անկարան արձագանքել է ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի Սենատի՝ Թուրքիայի դեմ սահմանվող պատժամիջոցների հաստատմանը:

Այս առիթով տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ջանքերին վնաս են հասցնում: Թուրքիայի ԱԳՆ-ն Սենատի ընդունած նախագծում Թուրքիայի հասցեին առկա ձևակերպումները թշնամական է որակել:

Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ Սենատը, Թուրքիային դուրս թողնելով F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից, S-400 համալիրների գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով ցույց է տալիս իր թշնամական դիրքորոշումը և անհարգալից վերաբերմունքը թուրքական ինքնիշխան պետության ընդունած որոշումների նկատմամբ:

Անդրադառնալով Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն վերացնելուն՝ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը կձախողի կղզում խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը և վտանգավոր լարվածության պատճառ կդառնա:

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ սպառնալիքները և պատժամիջոցների չեն կարող ստիպել Թուրքիային հրաժարվել ազգային անվտանգությունը ապահովելուն միտված քայլերից: Ըստ ԱԳՆ-ի բնորոշման՝ բոլոր այդ ձևակերպումները Թուրքիայի դեմ են ուղղված, և Թուրքիան կձեռնարկի համապատասխան միջոցներ կձեռնարկի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է պաշտպանության գերատեսչության բյուջեն, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում: Օրինագիծը, որով 2020թ պաշտպանության բյուջեն կազմել է 738 մլրդ դոլար, նախատեսում է արգելել F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ (CAATSA–Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։ Ըստ այդմ՝ օրինագծում նշվել է Թուրքիայի F-35 ինքնաթիռները արտադրական պրոցեսից հանելու անհրաժեշտության մասին:

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող «Թուրքական հոսք գազատարի հարցում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել