Երևանից Ղրիմ չվերթներ բացվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
16:55 - 18 դեկտեմբերի, 2019

Երևանից Ղրիմ չվերթներ բացվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Հայկական մամուլում տարածված տեղեկությունները, թե ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է իրականացնելու դեպի Ղրիմ, չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիան հայտնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, հայտ չի ներկայացվել, հետևաբար կանոնավոր թռիչքների մասին պայմանավորվածություն ևս չկա։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Իկար» ավիաընկերությունը շաբաթական 7 թռիչք է իրականացնելու Երևանից դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել