Այդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել, խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են. Լևոն Քոչարյան |aysor.am|
13:22 - 19 հունիսի, 2019

Այդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել, խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են. Լևոն Քոչարյան |aysor.am|

aysor.am։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանում լսել է մարտի 1-ի զոհերի հարազատներին ու հուզվել։

«Հասկանում եմ մարդկանց վիշտը ինչքան ծանր է ու անկեղծ՝ շատ հուզվեցի։ Հասկանում եմ նրանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել ու միանշանակ՝ կիսում եմ այդ մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունը», - այսօր Վերաքննիչ դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ շատ հուզական ֆոն է ստեղծվել ու բոլորն էլ ասում են՝ մեկը պետք է պատասխան տա։

Դիտարկմանը, թե զոհերի հարազատների մտահոգությունն այն է, որ հրաման չի եղել պարզելու սպանությունների հանգամանքները, կրտսեր Քոչարյանը արձագանքեց. «Այդ ամենը, որ եղել է գործընթացներ են չէ՞ եղել։ Նույն այս դատախազները, որ դատարանում նստած են, իրենք էլ չէ՞ նոր չեն հայտնվել այդ համակարգում։ Այսինքն՝ այդ ամենի համար կային պատասխանատուներ, գնում էր գործընթաց։

Նայեք, պարոն Քլոյանը, դատարանում մեզ մատնանշելով, հայտարարում է, թե իրանց խանութը թալանեցին, բայց իրանք չեն բողոքարկել։ Բայց խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են՝ էդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել։ Դա այնքան սուտ է»։

Լրագրողի հարցին՝ «Ռոբերտո» խանութի մասի՞ն է խոսքը, կրտսեր Քոչարյանը դրական պատասխան տվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել