Ընթանում է Աբխազիայի նախագահի հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ |news.am|
16:51 - 10 հունվարի, 2020

Ընթանում է Աբխազիայի նախագահի հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ |news.am|

news.am:  Սուխումում մեկնարկել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը:

«Բանակցությունները սկսվել են»,- ասել է Աբխազիայի հասարակական պալատի քարտուղար Դանիիլ Ուբիրիան: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ընդդիմության ներկայացուցիչներից ով է ներկա հանդիպմանը: Ավելի վաղ Ուբիրիան հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդդիմության ներկայացուցիչների եւ նախագահի հանդիպման մասին:


Աբխազիայում քաղաքական ճգնաժամ է սկսվել անցած շաբաթ, երբ նախագահի վարչակազմի շենքի մոտ ցուցարարները պահանջել են նախագահ Խաջիմբայի հրաժարականն ու ներխուժել շենք: Նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որից հետո չի բացառել երկրում արտակարգ դրության սահմանումը: Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է հրաժարականի կոչով նախագահին ուղղված դիմումը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել