Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել |tert.am|
06:15 - 19 հունվարի, 2020

Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել |tert.am|

tert.am:   Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հինգ նավահանգիստներից նավթի արտահանման կասեցման պատճառով: 

«Լիբիական նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարում՝ Ալ-Բարիկա, Ռաս Լյանուֆ, Ալ Հարիկա, Զայթունիա և Աս-Սադրա նավահանգիստներում նավթի առաքման դադարեցմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընկերության տվյալներով՝ նավահանգիստներում առաքումների դադարի մասին տեղեկությունը ստացվել է նավթահանքերի հարցեով վարչության ղեկավար, գեներալ Նաջի ալ-Մագրիբիից:


Լիբիական ընկերության հայտարարության համաձայն՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթար Խալիֆան ավելի վաղ հրահանգել էր դադարեցնել բեռնաթափման գործընթացը հինգ նավահանգիստներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել