Առաջիկայում ԱԺ կբերվի Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդի թույլտվության հարցը. Հովհաննես Մովսիսյան |aysor.am|
10:03 - 16 հունվարի, 2020

Առաջիկայում ԱԺ կբերվի Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդի թույլտվության հարցը. Հովհաննես Մովսիսյան |aysor.am|

aysor.am: Հանրային հեռուստառադիոխորհուրդը գումար է ստացել վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդից, որպեսզի վարկանիշ չափող ընկերությունում աուդիտ անցկացվի, «Աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Սա շատ կարևոր է ընդհանուր դաշտի զարգացման համար, քանի որ չափումներից շատ բան է կախված։ Աուդիտի գործընթացը կսկսվի առաջիկայում։ Մենք, ի վերջո, կիմանանք՝ ինչ է կատարվել։ Ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, Հայաստանում ևս ռեյթինգ չափող ընկերությունը պետք է ընտրվի անկախ, միջազգային մրցույթի միջոցով», - ասաց նա։

Հովհաննես Մովսիսյանը հիշեցրեց, որ առաջիկայում ԱԺ կբերվի Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդի թույլտվության հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել