tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը:
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 117 հոդվածի երկրորդ մասի և 83 հոդվածի համաձայն՝ որոշում եմ. հայտարարել ՌԴ կառավարության հրաժարականի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Իսկ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները նա հանձնարարել է Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև կառավարությանը հանձնարարել է կատարել իրենց պարտականությունը մինչև նոր կառավարության կազմավորումը:
comment.count (0)