Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից
12:02 - 08 մայիսի, 2024

Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ, 2023 թվականի ապրիլին՝ 179,639 զբոսաշրջիկ, իսկ 2022թ․ ապրիլին՝ 96,938։

2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել