«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
19:17 - 06 մայիսի, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 6-ին, ավարտեցին երթը դեպի Երևան։ Նրանք կգիշերեն Սոլակ գյուղում։ Այս մասին հայտարարեց երթը գլխավորող Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

Ավելի վաղ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնել էր, որ  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է, իսկ հրաժարականի և նման այլ հարցերի դեռ մանրամասն անդրադարձ կլինի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել