Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական․ Արայիկ Հարությունյան
08:18 - 28 դեկտեմբերի, 2019

Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարութկյունյանն ֆեսբուքյան էջում գրել է․

«Հավատում էինք, բայց որ այսպես... 

Երբ մի քանի շաբաթ առաջ ասում էինք՝ դեկտեմբերի 31-ին երեկոյան համերգ ենք կազմակերպելու, բոլորի արձագանքը մեկն էր՝ չի ստացվի, մարդ չի գալու:

Երբ չորս օր առաջ տոմսերը հանվեցին վաճառքի, բոլորն ասում էին՝ անհնար է, տոմս չի վաճառվելու:

Չորս օր անց կարող եմ ասել, որ երկուսն էլ ստացվել է: Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական:

Եվ այս ամենը մեր բոլորի համախմբված աշխատանքի արդյունք է՝ ոլորտի ներկայացուցիչների, հանրության, բոլորի: Ամանորն ու Ծննդյան տոները նշելու նոր մշակույթ և միջավայր ձևավորելու կարևոր քայլեր են, դա անհնար է առանց հավատալու և փոխգործակցության:

Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ bit.ly։ »


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել