Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող |armenpress.am|
19:56 - 20 ապրիլի, 2024

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում հավաքելով 15,166 միավոր` դարձավ ոսկե մեդալակիր և 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում դարձել էր ոսկե մեդալակիր և նվաճել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել