Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
 |armenpress.am|
14:11 - 20 ապրիլի, 2024

Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի |armenpress.am|

armenpress.am: Եթե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի քաղաքացիների իրավունքներին, նույն բնակավայրում նոր տներ կկառուցի:  

Փաշինյանն այս մասին վստահեցրեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Նույնը վերաբերում է նաև Կիրանցին: Կիրանցի հետ կապված մեր խոսակցությունների ժամանակ շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել: Սակայն և՛ Կիրանցում, և՛ Ոսկեպարում ես ասել եմ, որ, եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք: Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,–ասաց Փաշինյանը:

Նա խոսեց քարտեզների շեղումների մասին. այն քարտեզները, որոնք օգտագործվում են սահմանազատման համար, երբ դառնում են նկարագրություն, որոշակի շեղումներ ունենում են:

Վարչապետի խոսքով խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար:

«Տարբերությունն ինչն է. ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, մեր գյուղերում մարդիկ ապրում են: Ոսկեպար և Աշաղը Ասկիպարա գյուղերը Խորհրդային Միության ժամանակ իրար մեջ են եղել, Կիրանց և Խեյրեմլի գյուղը շատ մոտ են եղել: Բոլոր հարցերը կլուծվեն, բոլոր հարցերը լուծելի են»,-նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել