Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների |civilnet.am|
01:15 - 19 ապրիլի, 2024

Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների |civilnet.am|

civilnet.am: Մարկ Դովիչ, Հաագա

ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո:

Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։

CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա պաշտոնական հետաքննության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մյուսների նկատմամբ, որոնք մեղադրվում են հայերի նկատմամբ պետական ​​քաղաքականության մակարդակով ցեղասպանություն ծրագրելու, հրահրելու, պատվիրելու և իրականացնելու համար»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել