Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով
 |1lurer.am|
21:03 - 16 ապրիլի, 2024

Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով |1lurer.am|

1lurer.am: Դուբայում հորդառատ անձրև է տեղացել՝ ամբողջությամբ հեղեղելով Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի փողոցները:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Դուբայում ուժեղ քամի է մոլեգնում, տեսանելիությունը խիտ անձրևի պատճառով հասել է նվազագույնի։ Տեղի բնակիչների խոսքով՝ քաղաքում անջատվել է հեռուստատեսությունը, չեն աշխատում առաքման ծառայությունները:

Հաղորդվում է նաև, որ կաթվածահար է եղել տրանսպորտը, ներառյալ՝ ավիահաղորդակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել