Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան
 |arm.sputniknews.ru|
17:05 - 16 ապրիլի, 2024

Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Արտատարածաշրջանային ուժ ասելով՝ Իրանը նկատի ունի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերին, որոնք անվտանգային, դեմոգրաֆիկ որևէ վտանգների հետ չեն առնչվում։ Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք Իրանը, հայտարարելով, թե դեմ է այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, նաև Ռուսաստանին նկատի ունի։

«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»,- ասաց դեսպանը։

Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։

«Արտատարածաշրջանային ուժեր» ձևակերպումը պարզաբանելու հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ նկատի ունի ԱՄՆ–ին ու որոշ եվրոպական երկրների։

Սոբհանին նաև ասաց, որ Իրանը ՀՀ իշխանությունների հետ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին։ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ այն ամբողջովին տնտեսական բնույթ ունի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։

«Հայաստանի ջանքերը՝ ուղղված տնտեսության զարգացմանն ու ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրների լուծմանը, այն հարցերը չեն, որ դեմ լինենք դրան։ Եվ սա Հայաստանի իրավունքն է՝ տնտեսության զարգացման ուղիներ փնտրել և լուծել խնդիրները։Մեր մտահոգությունն է, որ Հայաստանն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի։ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի հաշիվ այլ երկրների»,- շեշտել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները տեղյակ են պահել, որ հանդիպումն ուղղված չի եղել որևէ 3-րդ երկրի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել