Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը
09:51 - 15 ապրիլի, 2024

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Ապրիլի 14-ին՝ ժամը 22:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Փրկարարներն իրականացրել են դեպքի վայրի և ավտոմեքենայի սրահում հետախուզում․ տուժածներ չեն հայտնաբերվել:

Դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղի ուժերով հայտնաբերվել և գետից դուրս է բերվել Յ. Ա.-ն (ծնված 1990 թ.). բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը:

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել