ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ և զսպվածության կոչ արել ներգրավված բոլոր կողմերին
13:30 - 14 ապրիլի, 2024

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ և զսպվածության կոչ արել ներգրավված բոլոր կողմերին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ՝ հիշատակելով, որ իրանական կողմը հարձակման պատճառ է նշել Դամասկոսում իրանական հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակումը, որը ՌԴ-ն դատապարտել էր։ 

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե, ցավոք, արեւմտյան երկրների դիրքորոշման պատճառով ՄԱԿ ԱԽ-ն չկարողացավ համարժեք արձագանքել իրանական հյուպատոսական առաքելությանն ուղղված հարվածին.

«Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արեւելքում բազմաթիվ ճգնաժամերի, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի չկայունացումը, որոնք հաճախ հրահրվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնի լարվածության աճի։ 

Ներգրավված բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Հույս ենք հայտնում, որ տարածաշրջանի պետությունները առկա խնդիրները կլուծեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Կարեւոր ենք համարում, որ կառուցողական տրամադրված միջազգային խաղացողները նպաստեն դրան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել