Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
17:55 - 13 ապրիլի, 2024

Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք

Այսօր՝ ժամը 17:10-ին, Երևանից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել