Անկարան դեռեւս պատրաստ է քննարկել Լիբիա զինվորներ ուղարկելու հնարավորությունը. Էրդողան |news.am|
14:58 - 25 դեկտեմբերի, 2019

Անկարան դեռեւս պատրաստ է քննարկել Լիբիա զինվորներ ուղարկելու հնարավորությունը. Էրդողան |news.am|

news.am: Անկարան դեռեւս պատրաստ է քննարկել Լիբիա զինվորներ ուղարկելու հնարավորությունը, եթե Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունից նման խնդրանք ստանա: Այս մասին Թունիսում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Մենք երբեք որեւէ ուրիշ երկրում չենք գտնվել առանց [այդ պետության իշխանությունների կողմից] հրավերի: Եթե համապատասխան հրավեր ստացվի, ապա մենք այն կքննարկենք»,- ասել է թուրք առաջնորդը: Նրա ելույթի հեռարձակումը կատարվել է Թուրքիայի նախագահի Twitter-յան պաշտոնական էջում:


Դրանից բացի, Էրդողանը հանդես է եկել պնդմամբ, որ հիմա Լիբիայում է «մասնավոր «Վագներ» ռազմական ընկերության առնվազն 2 հազար զինյալ»: Էրդողանի խոսքով՝ Լիբիայում են նաեւ զինյալներ Սուդանից, որոնց թիվը հասնում է ավելի քան 5 հազարի:

Դեկտեմբերի 23-ին Լիբիայի ԱՀԿ-ի ղեկավար Ֆաիզ Սարաջը հաստատեց, որ դիմել է Անկարային ռազմական օգնության համար։ Նոյեմբերին ստորագրված լիբիա-թուրքական հուշագիրը ռազմական ոլորտում համագործակցության մասին նախատեսում է տեխնիկայի, սարքավորումների եւ սպառազինության մատակարարումների հնարավորություն ցամաքային, ծովային եւ օդային գործողություններում օգտագործելու համար։

Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ու ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ իր զինված ուժերը ձեռնարկում են «վճռական մարտը մայրաքաղաքի համար»։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը ավելի վաղ քանիցս ընդգծել էր, որ կդիմակայի ցանկացած օտարերկրյա ինտերվենցիայի Լիբիայում, ինչպես նաեւ սպառնացել է խորտակել Թուրքիայի ռազմական օգնություն տեղափոխող նավերը եւ խփել տրանսպորտային ինքնաթիռները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել