Երևանի Կիևյան կամրջի վերանորոգումը նախատեսվածից երկար կտևի |armenpress.am|
10:22 - 12 ապրիլի, 2024

Երևանի Կիևյան կամրջի վերանորոգումը նախատեսվածից երկար կտևի |armenpress.am|

armenpress.am: Երևանի Կիևյան կամրջի շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2024 թվականին օգոստոսի 30-ը, սակայն իրականացված աշխատանքների ընթացքում  կամրջի կարևոր ենթակառուցվածքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք նույնպես լուծման կարիք ունեն: Քննարկվում է նախատեսվող ժամկետները երկարացնելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի   շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ երկար տարիներ կամուրջը չի վերանորոգվել, իսկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել  է,  որ տարիներ շարունակ ջրահեռացման համակարգը ընդհանրապես չի գործել, որի պատճառով կամրջի ամբողջ ներքին հատվածը ժանգոտվել  է՝ դառնալով վտանգավոր:

«Շինարարական աշխատանքների ընթացքում հենարանների ներսի՝ տարիների ընթացքում կոտրված կամ անհետացած  աստիճանները նորերով փոխարինելուց հետո,  շինարարները կարողացել են իջնել հենարանների ներսի  հատված, որից  հետո ի հայտ են եկել նոր աշխատանքներ, որոնք նախագծի մեջ ներառված չեն եղել: Դրանից ելնելով՝ մենք արդեն դիմել ենք նախագծող ընկերությանը, որպեսզի հավելյալ աշխատանքները ներառվեն նախագծի մեջ, ուստի հնարավոր է վերանորոգման աշխատանքների ժամկետները մի փոքր երկարեն»,- ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կամրջի շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկությունը ամբողջությամբ կփակվի՝ Գեղամյանը նշեց , որ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները իրականացնելու ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի. աշխատանքները կիրականացվեն հատվածային:

Սակայն քաղաքապետարանի շինբարեկարգման բաժնի շինարարական ծրագրերի ղեկավար Աշոտ Խեչիկյանը նշեց, որ կան որոշակի աշխատանքներ, որոնք անհնար կլինի իրականացնել առանց երթևեկության դադարեցման:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել