Տաթև-Գորիս, Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են
19:11 - 11 ապրիլի, 2024

Տաթև-Գորիս, Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:
 
Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Գորիս (10-րդ կմ-ին, մոտ 100 խմ) և Տաթև-Լծեն (18-րդ կմ-ին, մոտ 30 խմ) ավտոճանապարհներին, ինչի հետևանքով ավտոճանապարհները երկկողմանի փակ են:
 
Ժամը 13:25-ի դրությամբ Տաթև-Գորիս, իսկ 16:10-ի դրությամբ Տաթև-Լծեն ավտոճանապարհները դարձել են երկկողմանի երթևեկելի. փրկարարները հատուկ տեխնիկայի և ՃՇՇ աշխատակիցների հետ քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածների երթևեկելի հատվածներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել