civilnet.am: Հնդկաստանը, ի թիվս այլ երկրների, ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում, գրում է հնդկական The Print պարբերականը։
Հոդվածում նշվում է, որ առաջին անգամ Հնդկաստանը ռազմական կցորդներ կտեղակայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Եթովպիայում, Մոզամբիկում, Փղոսկրի Ափին, Ֆիլիպիններում, Հայաստանում և Լեհաստանում, ինչը «համահունչ է կարևոր տարածաշրջանների հետ ռազմավարական կապերն ընդլայնելու Նյու Դելիի քաղաքականությանը»։
Ըստ պարբերականի՝ Հայաստանում կցորդ նշանակելու որոշում է կայացվել, քանի որ Երևանը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Հնդկաստանի հետ պաշտպանական գործընկերությունը ընդլայնելու հարցում։
Շուրջ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մայիսին, Հայաստանը ռազմական կցորդ էր նշանակել Հնդկաստանում։
comment.count (0)