Որոշ գործընկերների կարող է դուր չգալ մեր շահերն առաջ տանելու ձգտումը. ԱԳՆ
 |news.am|
11:40 - 11 ապրիլի, 2024

Որոշ գործընկերների կարող է դուր չգալ մեր շահերն առաջ տանելու ձգտումը. ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի եւ այլ երկրների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերի առաջմղմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է փոխարտգորնախարար Վահան Կոստանյանը։

Նա ավելացրել է, որ որոշ գործընկերների դա կարող է դուր չգալ, ոմանց էլ՝ դուր գալ։ «Բայց դա է մեր կողմնորոշիչը»,- նշել է փոխնախարարը։

Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանձնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ութերորդ խմբագրումը։

«Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Նոր առաջարկներ ներկայացնելու խնդիրներ չկան։ Խնդիրն այն է, որպեսզի Ադրբեջանը փաստաթղթում արտացոլի ձեռք բերված պայմանավորվածությունները երեք սկզբունքների շրջանակում»,- ամփոփել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել